Հայաստան. 6 բան, որոնք դուք չգիտեք. BBC-ի անդրադաձը Հայաստանին եւ հայերին
BBC-ին վերջին օրերի իրադարձություններից հետո որոշել է իր ընթերցողներին պատմել Հայաստանի եւ հայերի մասին:
Հայերը բողոքի ակցիաներով փակում են խոշոր քաղաքները: Որքանո՞վ եք դուք ծանոթ այս հետխորհրդային հանրապետությանը, որը գտնվում է Հարավային Կովկասում: Ձեզ ենք ներկայացնում 6 փաստ, որից դուք կարող եք սկսել:
1. Ավելի շատ հայեր ապրում են հանրապետությունից դուրս, քան հանրապետությունում:
Հանրապետության բնակչությունը 3 միլիոն է, սակայն միլիոնավոր հայեր ապրում են հանրապետությունից դուրս: ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում մեծ սփյուռք կա: Վերջին տարիներին շատերը Ռուսաստան են գնում եւ խոսում են ռուսերեն:
2. Արարատ լեռը համարվում է ազգային խորհրդանիշ
Թեեւ Թուրքիայում է գտնվում ...
Ձյունածածկ լեռը գերիշխում է մայրաքաղաք Երեւանում եւ հիշատակվում Աստվածաշնչում, որպես ջրհեղեղից հետո հիմնված Նոյյան տապանի կանգառ:
3. Այն քրիստոնեական առաջին քաղաքակրթություններից մեկն է
Հայաստանն առաջին երկիրն էր, որ քրիստոնեությունն ընդունեց 4-րդ դարի սկզբին որպես պաշտոնական կրոն եւ նրա եկեղեցին լիովին ինքնավար էր աշխարհի այլ քրիստոնեական եկեղեցիներից:
4. Շախմատի ուսուցումը պարտադիր է
2011 թվականից սկսած, Հայաստանում վեցից մինչեւ ութ տարեկան բոլոր երեխաները պարտադիր դասընթացներ են անցնում: Երկիրն աշխարհին տվել է բազմաթիվ գրոսմաստերներ եւ այժմ ունի շախմատի ավելի քան 3000 որակավորված մասնագետ, որոնք դասավանդում են դպրոցներում:
5. Այն հպարտանում է իր կոնյակով
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդային ղեկավար Իոսիֆ Ստալինի եւ Ուինստոն Չերչիլի հանդիպումներն ընթացել են հայկական կոնյակով: Շատ տարիներ անց՝ 2013 թվականին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դեյվիդ Քեմերոնին նվիրեց մեկ շիշ հայկական կոնյակ՝ հիշելով պատմությունը:
6. Շատ հայտնիներ արմատներով հայեր են
Դրանցից են ֆրանսիացի կոմպոզիտոր Շարլ Ազնավուրը, ռուս գրոսմաստեր Գարի Կասպարովը, երգչուհի Շերը եւ արեւմուտքում հայտնի Քիմ Քարդաշյանը, ով վերջին շրջանում իր աջակցությունն էր հայտնել բողոքի գործողություններին:
Top-News.am
It’s so inspiring to see all Armenians united in peaceful protests making a difference. It’s a historic day for Armenia. ❤️