Խուսափենք կոլապսից եւ քաոսից
Պայքարն իր մեջ դրական բազմաթիվ բաղադրիչներ է պարունակում։ Առանց պայքար զարգացում ու առաջընթաց չի կարող լինել։ Այս առումով այն, ինչ տեղի է ունենում այսօր կարելի է դրական համարել, բայց այնքան ժամանակ, քանի դեռ այս ամենը դուրս չի եկել վերահսկողությունից, քանի դեռ մենք դուրս չենք եկել բանականության սահմանից։
Իհարկե, այն, ինչ արեցին խորհրդարանում հիսունհինգ հհկ-ականները, չի տեղավորվում բանականության մեջ։ Քայլ՝ առանց հետեւանքների մասին մտածելու։ Մյուս կողմից այն, ինչ անում է ժողովուրդը, շատ դեպքերում նույնպես անհասկանալի է։ Մասնավորապես, դժվար է ասել, թե ինչ նպատակ ունի Հայաստան մտնող ճանապարհների փակ պահելը։
Պարենով բեռնված բեռնատարների մուտքը խոչընդոտվում է: Վտանգված է Հայաստանի պարենային անվտանգությունը։ Այսպես երկար չենք ձգի։ Հուզականությամբ, քաոսով հնարավոր չէ երկար առաջ գնալ։ Պետք է կանգ առնել եւ մտնել ողջախոհության դաշտ եւ խնդիրը լուծել օր առաջ, առանց ավելորդ եւ վտանգավոր ցնցումների։
Միակ ելքը կլոր սեղանն է եւ խաղաղ ու անցնցում իշխանափոխությունը։
Top-News.am