Երբ դադարում են լսել եւ տեսնել
Եթե Կարեն Կարապետյանը հանդիպեր Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկելու ստեղծված իրավիճակը, «հայրենասեր-ժողովրդավարները» կշտապեին նրան դավաճան համարել: Եթե Կարեն Կարապետյանը հանդիպեր Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը, ապա նրան կմեղադրեին դրսից տղա բերելու մեջ: Եւ վերջապես, եթե Կարեն Կարապետյանը ասեր, թե այս պահին չի ցանկանում խոսել Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին, ապա կրկին կմեղադրեին բոլոր հնարավոր մեղքերի մեջ:
Ինչը չի կարելի Կարեն Կարապետյանին, ստացվում է կարելի է Նիկոլ Փաշինյանին: Այսօր Նիկոլը հրաժարվեց Գագիկ Ծառուկյանին եւ մյուս օլիգարխներին պատասխանատվության ենթարկելու իր խոստումներից: Նա հանդիպեց ռուսաստանյան պատվիրակությանը եւ ասաց, թե ոչ ՀԱՊԿ-ից, ոչ էլ ԵՏՄ-ից ենք դուրս գալու, եւ վերջում էլ ասաց, թե ինքն էս պահին Վանոյի վերադարձի մասին չի ուզում խոսել:
Հարյուր հազարավորները հիմա այս ամենը չեն նկատում: Կնկատեն հետո: Հիմա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի պաշտանմունքի կերտումը: Եւ այս վիճակում փակվում են մարդկանց ականջները եւ աչքերը: Եւ արի ու այս մարդկանց բացատրի, որ թողնելով բարձր վարձատրվող շխատանքը, Կարեն Կարապետյանը վերադառնալով Հայաստան ընդամենը ամիսների ընթացքում ինչ փոփոխությունների հասավ:
2016-ի վերջում բոլորը վստահ էին, որ Հայաստանում տնտեսական աճը լավագույն դեպքում կես տոկոս կլինի: Եղավ մոտ յոթ տոկոս: Մի քանի նախագծեր իրականացվեցին, աշժխատատեղեր բացվեցին, բիզնեսը զգաց դրական փոփոխութոյունների ալիքը:
Հիմա լավ մշակված տեխնոլոգիայով «կուրացած եւ խլացած» մարդկանց բացատրում են, որ մինչ Նիկոլի փողոց դուրս գալն ամեն ինչ վատ է եղել, շատ վատ եւ ոչինչ չի եղել: Եւ հիմա այս ժողովուրդը չի էլ հասկանում, թե ինչ արեց Կարապետյանը, երբ վերադարձավ եւ վերջին տասը տարում ՀՀԿ-ի անխոնջ թեւի ջանքերով կորստի մատնված տնտեսությունում ինչ դրական փոփոխություններ իրականացրեց: Հիմա չեն հասկանում, բայց հետո՝ կհասկանան:
Հակոբ Գասպարյան