Մոսկվայից Գյումրի ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում
Մոսկվայից Գյումրի ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում ինքնաթիռում ծխող տղամարդու պատճառով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Միներալնիե Վոդի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները վարչական արձանագրություն են կազմել Մոսկվա–Գյումրի ավիաչվերթի ծխող ուղեւորի նկատմամբ»,–հայտնել է նա։
Վոլկի խոսքով՝ Միներալնիե Վոդիում հարկադիր վայրէջքից հետո անձնակազմի ղեկավարը դիմել է տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին կապված թռիչքի ժամանակ ինքնաթիռում ծխող 1974 թվականին ծնված տղամարդու հետ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am