Հայաստանում խնդիրները ոչ թե կվերանան այլ նոր և ավելի բարդ խնդիրներ կսկսեն
Ուրեմն անկախ Մայիսի 1-ին ազգային ժողովը կընտրի Նիկոլին վարչապետ թե չի ընտրի դրանով Հայաստանում խնդիրները ոչ թե կվերանան այլ նոր և ավելի բարդ խնդիրներ կսկսեն։
Օրինակ ինչպես են բաժանվելու փողերը։ Հայաստանի բիզնեսների մի հսկայական մաս թույլատրելի քվոտաներով բիզնես է որոնց ներկայացուցիչները նստած են ազգային ժողովում, ։Առաջ կար մեկը, որ «արդարաբար» բաժանում էր։ Հիմա Պանիկովսկին ասելու
է սա ինձ, սա քեզ, սա Օստապ Իբրահիմովիչին։Բալագանովը դժգոհելու է «բա Կազլևիչին» և էսպես շարունակ։
Նիկոլի այս պահի պոպուլյարությունը բխում է ժողովրդի այն ընկալումից, որ դևին սպանողը ինքն է, բայց դե դևը հո մի գլխանի չի եթե նույնիսկ բացառենք հեքիաթներում հանդիպող այն սցենարը, որ դևին սպանողը ինքն է հաճախ դառնում դև։Ժողովուրդը օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն կանգնելու է նորանոր դևերին դեմ հանդիման, որից հետո կցրվի այն միֆը, որ դևը սպանված է:
Ես դեռ մի ոլորտի օբյեկտիվ դժվարությունները նշեցի էլ չասեմ ուրիշ ոլորտները և արհեստականորեն և թշնամաբար ստեղծվող դժվարությունները։Ես սա չասեցի, որ վախենանք այլ որ նկատի ունենանք ։Մի խոսքով պահյա պահպանյա զՀանրապետությունս Հայաստանի։
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից