Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան չեն բացառում Իրանի միջուկային համաձայնագրի ընդլայնման անհրաժեշտությունը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի միջուկային համաձայնագիրը պետք է ընդլայնվի այլ ոլորտներ ընդգրկելու համար՝ ներառյալ բալիստիկ հրթիռների իրանական ծրագիրը: Հեռախոսազրույցի ընթացքում նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակի տարածած զեկույցի համաձայն՝ Լոնդոնը, Բեռլինը եւ Փարիզը համաձայնել են, որ իրանական միջուկային համաձայնագիրը Թեհրանից միջուկային զենք ստանալու կանխարգելման լավագույն միջոցն է: Միեւնույն ժամանակ, կողմերը նշել են, որ հնարավոր է անհրաժեշտ լինի ընդլայնել համաձայնագիրը այլ ոլորտներ ներառելու համար՝ այդ թվում նաեւ բալիստիկ հրթիռների իրանական ծրագիրը:
«Նրանք պարտավորվել են շարունակել ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունն Իրանի կողմից մի շարք մարտահրավերների լուծման համար՝ ներառյալ հարցերը, որոնք կարող են կապված լինել նոր գործարքի հետ»,- նշվում է հայտարարության մեջ: