Տնտեսական աճը հենց այնպես չի լինում
Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,8 տոկոս, նշված է Համաշխարհային բանկի (ՀԲ) Global Economic Prospects 2018 զեկույցում։ ՀՆԱ-ի աճը 2017 թվականին ՀԲ-ն գնահատել էր 3,7 տոկոս, բայց այն կրկնակի ավելի եղավ: Իհարկե, ոմանք սա չնկատելու են տալիս, ոմանք էլ նկատում են, բայց...։
Իսկ տնտեսական աճը, այն էլ այն դեպքում, երբ մեր հարեւանները Ադրբեջանն ու Թուրքիան են, սիկ Ռուսաստանն էլ կքած է տնտեսական պատժամիջոցների տակ՝ հենց այնպես չի լինում: Կարեն Կարապետյանը համեստաբար լռում է, բայց իրականությունն այն է, որ եթե չլիներ շանր եւ նպատակասլաց աշխատանք, ապա այս աճի մասին միայն կերազեինք:
Հիմա ժամանակներն այնպիսին են, որ իրականութան մասին խոսելը համարձակություն է պահանջում: Մեծ է վտանգը, որ մեղադրենք դավաճանության եւ այլ մեղքերի մեջ: Այսուհանդերձ, այսօր, երբ մեծ է հավանականությունը, որ նոր վարչապետ ունենանք, պետք է, ինչպես ասում են, ընդունում հանձնում իրականացնենք, որ հետո պղտոր ջրում ոմանք ձուկ չբռնեն:
ՀԲ փորձագետները կազմել են կանխատեսոումներ նաեւ 2019 եւ 2020 թվականների համար, որոնց համաձայն Հայաստանի տնտեսությունը տարեկան 4,0 տոկոսով կաճի։
Համաշխարհային բանկի կանխատեսումները Հայաստանի հարեւանների առումով հետեւյալ տեսքն ունի՝ Ադրբեջանի տնտեսությունը 2018 թվականին կաճի ընդամենը 0,9 տոկոսով, Վրաստանը 4,2 տոկոս աճ կգրանցի, Թուրքիան տարին կավարտի պլյուսով՝ 3,5 տոկոսով, Իրանը՝ 4,0 տոկոսով։
Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, բազմաթիվ չլուծված խնդիրներ, եւ այդ խնդիրները սկսել էին լուծվել: հուսանք, որ դրանք կշարունակվեն, եւ ոչ թե նորանոր խնդիրներ կավելանան:
Վահրամ Աբրահամյան