Մայք Պոմպեոն Թեհրանն անվանել է աշխարհում «ահաբեկչության մեծագույն հովանավոր»
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թեհրանն անվանել է աշխարհում «ահաբեկչության մեծագույն հովանավոր»: Սաուդյան Արաբիա այցի ընթացքում նա կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, եթե այն «չփոփոխվի»,- հայտնում է WSJ-ը:
«Մենք լի են վճռականությամբ հավաստիանալու, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ասել է Պոմպեոն Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Իրանական գործարքն իր ներկայիս բովանդակությամբ այդ վստահությունը չի ապահովում»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն համագործակցում է իր եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի գործարքը «շտկի»: Նա նշել է, որ Մերձավոր Արեւելքում Իրանի գործողությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան փորձում են իրանական համաձայնագրի բանակցություններում առաջ ընթանալ: Պոմպեոն կարծում է, որ Իրանն «ապակայունացնում է այս ամբողջ տարածաշրջանը»՝ աջակցելով եմենցի ապստամբներին եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Ի տարբերություն նախորդ վարչակարգի՝ մենք չենք անտեսի իրանական ահաբեկչության ընդարձակ չափերը: Սա իսկապես աշխարհում ահաբեկչության մեծագույն հովանավորն է»,- ասել է Պոմպեոն՝ նշելով, որ համաձայնագրի կնքումից հետո Իրանի պահվածքը միայն վատթարացել է:
Ջուբեյրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Իրանի միջուկային գործարքում ուղղումներ կատարելու Թրամփի վարչակազմի ջանքերին: