Մայք Պոմպեոն մտադիր է մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ Իրանի դեմ պատժամիջոցների կոչ անել
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է Մերձավոր Արեւելքի երկրներով իր շրջագայության ընթացքում համաձայնեցված միջազգային գործողությունների կոչ անել՝ կապված Իրանի հրթիռային ծրագրի հետ: Նախօրեին նա Սաուդյան Արաբիա է ժամանել, մտադիր է այցելել նաեւ Իսրայել ու Հորդանան:
AP-ն հայտնում է, որ Պոմպեոն Սաուդյան Արաբիային եւ նրա հարեւաններին կոչ է արել կարգավորել Կատարի հետ տարաձայնությունները:
Ըստ գործակալության աղբյուրների՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Պոմպեոն միջազգային հանրությանը կոչ կանի իրանցիների, այդ թվում՝ իրանական հրթիռային ծրագրի մեջ ներգրավված բիզնեսի եւ կառավարության ներկայացուցչների դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել: Նա ընդգծել է ԱՄՆ հավատարմությունը Սաուդյան թագավորությանը եւ տարածաշրջանի մյուս երկրներին պաշտպանելու հարցում: Պոմպեոն մտադիր է Էր Ռիադի վրա ճնշում գործադրել՝ «Սիրիայում իրավիճակի կայունացման» ուղղությամբ ջանքերը մեծացնելու համար: Դրանից զատ, Պոմպեոն մտադիր է սաուդցիներին հստակ հասկացնել, որ անհրաժեշտ է դադարեցնել Կատարի հետ հակամարտությունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվանից Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է: