Apple-ն աշխատում է վիրտուալ եւ լրացված իրականության ակնոցի ստեղծման ուղղությամբ
Apple-ը սկսել է վիրտուալ եւ լրացված իրկանության տեխնոլոգիաներով էլեկտրոնային ակնոցի ստեղծման աշխատանքները: Այն կարող է ներկայացվել արդեն 2020-ին, հաղորդում է CNET-ը:
Ըստ հրապարակման՝ ընկերության ղեկավար Թիմ Կուկը վստահ է, որ ապագայում լրացված իրականության տեխնոլոգիան էլեկտրոնիկայի շուկայում կարեւոր դեր է խաղալու: Այն արդեն առկա է iPhone-ի ամենավերջին մոդելում՝ iPhone X-ում:
Ի տարբերություն վիրտուալ իրականության, երբ օգտատերը տեսնում է միայն համակարգչի կողմից նկարված նկարը, AR-ը թույլ է տալիս իրական պատկերը համատեղել գրաֆիկական տարրերի հետ: Օրինակ նոր iPhone-ում տեսախցիկի օգտագործման ժամանակ էկրանին առաջանում են դինոզավրեր կամ ռոբոտներ, որոնք կադրում փոխազդում են իրական առարկաների հետ:
Սակայն Т288 անվանումով նախագիծը դեռ ծրագրման փուլում է եւ շատ փոփոխություններ կարող են լինել: