Նիկոլ, քա՛յլ արա, քանի դեռ ուշ չի
Կոմպրոմիսն ամենաքիչ պոպուլյար տարբերակն ա, գիտեմ, բայց ակնհայտ ա, որ ցանկացած այլ տարբերակ արտաքին ու ներքին լրջագույն վտանգներ ա պարունակում, և սա էլ միայն կույրերն ու արկածախնդիրներն են վիճարկում։
Ճգնաժամը/կոնֆլիկտը, ինչ ուզում եք՝ անունը դրեք, պետք ա լուծվի բացառապես քաղաքական մեթոդներով, օրինականության դաշտում, բանակցությունների արդյունքում ձեռք բերված կոմպրոմիսով։ Դա կլինի բոլորի հաղթանակը, Հայաստանի հասարակության հաղթանակը։
Ո՞րը կարող ա լինել բոլորի շահերը բավարարող կոմպրոմիսը։ Տարբերակները մի քանիսն են․ ասենք, օրինակ, ազգային համաձայնության կառավարության ձևավորումը՝ ազատ, թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման առաքելությամբ և ընտրությունների կազմակերպման ու անցկացման հստակ ժամանակացույցով։
Թե էտ կառավարության մեջ ով ինչ պորտֆել կունենա, ով կլինի վարչապետ, ով՝ փոխվարչապետ, ով՝ նախարար՝ բանակցությունների հարց ա։ Կարևորը բոլորի կողմից հանրության առաջ ազատ, թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման երաշխավորության ստանձնումն ա՝ ամրագրված այնպիսի մեխանիզմերով, որ դրանք խախտել հնարավոր չլինի։
Վերջիվերջո նպատակը ո՞րը պետք ա լինի․ Հայաստանի ժողովրդավարացումն ու ազատ ընտրությունների անցկացման նախադեպի ստեղծումը։
Իրական, ոչ կրկեսային բանակցությունների ու դրանց արդյունքում ձեռք բերված կոմպրոմիսի ու կոնսենսուսի խելամիտ ալտերնատիվ ես չեմ տեսնում։
Նիկոլի հետ ես ժամանակին նույն թիմում եմ եղել, 2007-ին՝ «Այլընտրանքում» («Իմպիչմենտ» դաշինք), ապա 2008-ին։ Հետո՝ 2013-ից, ես հրապարակավ, ԶԼՄ֊ների էջերում քննադատել եմ Նիկոլի քաղաքական գործունեությունը, քննադատել եմ շատ սուր։ Երկու շաբաթ առաջ ես էլ բոլորի պես չէի հավատում, որ Նիկոլին կհաջողվի համախմբել մարդկանց։ Հիմա ես հիացած եմ իր ու իր թիմի կատարած աշխատանքով, սա մի հրաշք էր, որ Նիկոլը պարգևեց հայաստանցիներին։
Այո՛, Նիկոլն արժանի ա լինել ՀՀ վարչապետ, նա ցույց տվեց, որ կարո՛ղ ա ղեկավարել պետությունը։ Եվ ես երկու ձեռքով կողմ կլինեի Նիկոլի առաջարկած ոչ կոմպրոմիսային լուծմանը, եթե արտաքին ու ներքին վտանգներ չլինեին։ Բայց դրանք ակնհայտ են ու էտ վտանգներն անտեսելուց դրանք չեն վերանում։
Տեղի ունեցած հրաշքը պետք ա պահել, պահպանել, գուրգուրել, ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ ձեռքբերումները ջուրն ընկնեն․ դա Հայաստանի զարգացման պոտենցիալն ա։
Ես վստահ եմ, որ ազատ, արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլն ու իր թիմը հաղթանակելու են, և Նիկոլը դառնալու ա վարչապետ։
Ուրեմն՝ նպատակը Հայաստանի ժողովրդավարացումն ա, խնդիրը՝ ազատ, արդար արտահերթ ընտրությունների անցկացումը, և դրան հնարավո՛ր ա հասնել կոմպրոմիսի ու կոնսենսուսի միջոցով, դրան հասնելու միակ տարբերակը Նիկոլի առաջարկածը չի, որին՝ այդ տարբերակին, կրկնեմ, ես ինքս անվերապահ կաջակցեի, եթե չլինեին վտանգները։
Նիկոլ, քա՛յլ արա, քանի դեռ ուշ չի։
Արթուր Մինասյանի ֆեյսբուքյան էջից