Թուրքիայում կրկին զինվորականների «որս» է սկսվել
Թուրքիայում շարունակվում են ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմարեպության»՝ FETÖ) դեմ իրականացվող հետապնդումները:
Անկարայի գլխավոր դատախազությունը FETÖ-ի դեմ հետաքննության շրջանակներում 32 զինվորականի նկատմամբ բերման ենթարկելու որոշում է կայացրել: Զինվորականներից 12-ը մայոր է, 20-ը՝ կապիտան:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալները պարբերաբար կապ են հաստատել վերոհիշյալ կառույցի գաղտնի ղեկավարների հետ: Կասկածյալներից 18-ն արդեն բերման են ենթարկվել, մյուսները որոնվում են:
Նշենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ նրա առաջնորդ, իսլամի քարոզիր ամերիկաբնակ միլարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Աղբյուր` CnnTürk