Բժիշկները մեկնաբանել են Շառլ Ազնավուրի առողջական վիճակը
Այս թեմայով
- «Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
- «Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
- Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացված ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում հայտնում է tass.ru-ն՝ արտիստին մոտ կանգնած աղբյուրին հղումով:
«Համերգից առաջ արված փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -հավելել է աղբյուրը:
Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ:
Մինչդեռ 93-ամյա շանսոնյեի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենս Սթարքը հավելել է, որ Ազնավուրն այսօր՝ ապրիլի 26-ին, կվերադառնա Ֆրանսիա: