Նիկոլ Փաշինյանը հեգնանքով խոսել է Կարեն Կարապետյանի մասին եւ սպառնացել կրկին շրջափակել կառավարական շենքերը
Ապրիլի 25-ին կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կան բազմաթիվ հանրապետական պատագամավորներ, ովքեր իր հետ զրույցներում պատրաստկամություն են հայտնել, հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, «քվերակել վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին»: Բնականաբար, նա որեւէ անուն չնշեց:
Փաշինյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է բանակցությունների ՀՀԿ-ի հետ, ոչ թե «դրա մի փոքրիկ հատվածի»՝ հանձինս վարչապետի պաշտնոակատար Կարեն Կարապետյանի:
«Ուզում եմ հստակ զգուշացնել, որ եթե հանկարծ փորձ կարվի հանրապետական որևէ թեկնածուի նույնիսկ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, ուրեմն ժողովուրդը կշրջափակի Ազգային ժողովի շենքը, կառավարության շենքը, բոլոր կառավարական շենքերը: Ես այս պահից Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք: Ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող համարձակվել՝ կասկածի տակ դնել այս փաստը: Ով կասկածի տակ դնի, վերջում հրապարակային կխոստավանի իր սխալ լինելը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը»,- կրկին սպառնաց Փաշինյանը, էլ ավելի սրելով երկրում ստեղծված բարդ եւ ծանր իրավիճակը:
Top-News.am