Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է «անկեղծ եւ արժանավոր» մարդ
Փհենյանը ցանկանում է հանդիպումը որքան հնարավոր է շուտ անցկացնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին անվանելով «շատ անկեղծ եւ արժանավոր մարդ»:
Կիմ Չեն Ընի հասցեին Թրամփի գովասանքը հակադրվում է նախորդ մեկնաբանությունների հետ, երբ նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին «փոքրիկ մարդ-հրթիռ» էր անվանել:
Երկու ղեկավարների հանդիպումը նախատեսվում է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Այս շաբաթվա վերջին կկայանա Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի հանդիպումը: