Տեղի են ունեցել Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցները Ղազախստանի եւ Բելառուսի վարչապետների հետ
Ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաեւի միջեւ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս համատեքստում Բակիջան Սագինտաեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:
Այսօր բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց նաեւ Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի եւ Կարեն Կարապետյանի միջեւ: Երկու պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ այդ համատեքստում վարչապետ Կոբյակովն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին: