Իլհամ Ալիեւն ու Էրդողանը քննարկում են հայաստանյան իրադարձությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Esenboğa օդանավակայանում ադրբեջանական պետության ղեկավարին դիմավորել են Թուրքիայի փոխվարձապետ Ֆիքրի Իշիքը եւ այլ պաշտոնյաներ:
Իլհամ Ալիեւը մասնակցելու է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական գործընկերության 7-րդ նստաշրջանին: Նա հանդիպելու է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ նախագահները քննարկելու են ոչ միայն երկուստեք հարաբերություններին առնչվող հարցեր, այլ նաեւ տարածաշրջանային անվտանգոեւթյանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրա ազդեցությունը Արցախի խնդրի կարգավորման վրա:
Top-News.am