Հյուսիսային Կորեայում 32 չին զբոսաշրջիկ է զոհվել (Տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընն այցելել է Փհենյանում Չինաստանի դեսպանատուն՝ կիրակի օրը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով չին զբոսաշրջիկների մահվան կապակցությամբ իր խորին ցավակցությունները հայտնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռենհապ» գործակալությունը:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հաստատել էր, որ հյուսիսկորեական Հվենհե-Փուկտո նահանգում ավտոբուսի մասնակցությամբ պատահարի հետեւանքով 32 չին զբոսաշրջիկ եւ Հյուսիսային Կորեայի չորս բնակիչ էր զոհվել:
«Նա հայտարարել է, որ խորը դառնությամբ է տեղեկացել այս անսպասելի միջադեպի մասին եւ որ անսահմանորեն ցավ է ապրում իրենց հարազատներին կորցրած ընտանիքների մասին մտքից»,- նշել է Քիմ Չեն Ընը:
Հյուսիսային Կորեայի առաջնորը նաեւ շեշտել է, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր միջոցները՝ կորուստ ունեցած ընտանիքների ցավը մեղմելու համար: