Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիք հարցերը եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին եւ ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարեւորությունը:
Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին: