Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը դուրս եկան Ձերբակալվածների պահման վայրից
«Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը այս պահին դուրս եկան Ձերբակալվածների պահման վայրից: Նրանց այստեղ սպասում էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը, դաշինքի ներկայացուցիչներ, փաստաբաններ:
«Մեր շարժման ձերբակալված բոլոր անդամները պետք է րոպե առաջ դուրս գան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ինչ են խոսել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ, Փաշինյանը պատասխենլ է, որ այդ մասին կխոսի երեկոյան, հանրահավաքի ժամանակ։
Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանի հետ հանդիպել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հայտարարել էր, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի վերջին հետ վերցնի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: