Գյումրի-Երեւան գնացքի նյարդերն էլ չդիմացան
Երեւան-Գյումրի ուղեւորափոխադրող գնացքը այսօր տեխնիկական պատճառներով չի աշխատի: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Ուղեւորափոխադրումների տնօրեն Գագիկ Մովսիսյանը:
«Երեկ Երեւան- Գյումրի գնացքը մասնակիորեն է աշխատել, իսկ այսօր տեղեկատվություն ունենք, որ տեխնիկական պատճառներով գնացքը վերանոգման է գնացել եւ չի աշխատի»,-ասաց Մովսիսյանը՝ հավելելով, որ դեռ չգիտեն, թե երբ գնացքի վերանորոգումը կավարտվի:
Նշենք, որ ուղեւորներից բողոքներ ենք ստացել, որ այս օրերին Երեւան- Գյումրի գնացքը անկանոն է աշխատում: