Պայթյուն եւ 31 զոհ
Աֆղանստանի մայրաքաղաքում ընտրողների գրանցման կենտրոնի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչու 31-ի, վիրավորվել է ավելի քան 50 մարդ, հայտնում է TOLOnews-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վահիդ Մաջրուքին:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով կիրակի առավոտյան Քաբուլի արեւմուտքում: Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու ոստիկանները: Ինչպես հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դանիշը, պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ ահաբեկիչը: Իշխանությունների տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ընտրողների գրանցման կենտրոնի եւ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման կենտրոնի մոտ:
Տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում դեռեւս տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am