Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ եւ լսել նրանց։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Շատ եմ անհանգստանում Հայաստանում խաղաղության եւ տաղանդավոր ու իմ սիրելի ժողովրդի ապագայի համար»,-գրել է նա։
Սաակաշվիլին Հայաստանի իշխանությունում իր ընկերներին կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ եւ լսել նրանց։
«Եվ, ընդհանրապես, քիչ լսեք եւ նմանակեք Մոսկվային եւ մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից միայն կշահեք»,-եզրափակել է նա։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պայմանները իշխանությանը