Ժամը 10.00-ի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 16 քաղաքացի
Երեւանի ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածների թիվը ժամը 10.00-ի դրությամբ 16 է: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ նախօրեին բերման ենթարկվածների թիվը հասել էր 122-ի, որից 8-ն անչափահասներ էին:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։