Արամ առաջինն այսօր կժամանի Հայաստան
Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը: Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։ Այցի նպատակների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: