Էրդողանն անհանգիստ է եւ շտպաում է
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարում զարմացնել: Իր իշխանությունն ամրապնդելու ճանապարհին նա դիմում է տարատեսակ հնարքների, հաճախ անակնկալի բերելով իր մրցակիցներին:
Հիմա էլ նա հասավ նրան, որ արդեն այս տարվա հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ամենակարեւորն այն է, որ նույն օրը կայանալու են նաեւ արտահերթ նախագահական ընտրությոթւններ:
Նրա հաշվարկը պարզ է՝ շիլաշփոթի մեջ ապահովել ոչ միայն իր հաղթանակը նախագահական ընտրություններում, այլ նաեւ իր կուսակցության, որից հետո գրեթե միահեծան կղեկավարի Թուրքիան:
Էրդողանն ասել է, թե գնացել է այս քայլին, ցանկանալով արագացնել կառավարման նախագահական համակարգի ներդրումը:
Թուրքիայի նախագահը մտածել է նաեւ այն մասին, որ արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկն անի ոչ թե ինքը, այլ մեկ այլ կուսակցություն: Թուրքիայի ազգայնականների կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչալին Էրդողանին առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ նա՝ համաձայնել է: Ի դեպ, Բահչալիի կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ նախընտրական դաշինք է կազմել նախագահի Արդարության եւ զարգացման կուսակցության հետ:
Թուրքիայի ընդդիմությունն արդեն Էրդողանին մեղադրել է գաղտնի խորհրդակցություններ եւ որոշումներ կայացնելու մեջ: Այսուհանդերձ, Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլըչդրօղլուն ասել է, թե իրենք ընդունում են մարտահրավերը եւ խոստացել է հաղթել Էրդողանին:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» եւս դատապարտել է Էրդողանի որոշումը: Այսուհանդերձ, նրանք եւս չեն հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, թեեւ գաղտնիք չէ, որ Էրդողանն ամեն ինչ անելու է նրանց խորհրդարանից դուրս մղելու համար: Չմոռանանք, որ այս կուսակցության առաջնորդներից եւ անդամներից շատերը բանտերում են:
Էրդողանը վստահ է, որ Աֆրինի գրավումից հետո իր վարկանիշը բարձր է: Նա աշխարհի «չար ուժերի» դեմ կռվող հերոսի կերպարի մեջ է եւ մտածում է օր առաջ օգտվել այս իրավիճակից: Նա հասկանում է, որ եթե ընտրություններն անցկացվեին մյուս տարի, ապա իր հաղթանակի հասնելը շատ ավելի դժվար կլիներ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am