Պրահայի կենտրոնում կարգելվի հեծանվով տեղաշարժվել
Պրահայի իշխանությունների որոշմամբ ապրիլի վերջին անվտանգության նկատառումներով կսկսի օրենք գործել, որը կարգելի ցերեկային ժամերին հեծանվով տեղաշարժվել քաղաքի որոշ պատմական հատվածներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ctska televise-ը:
Արգելքը ժամը 10-ից 17-ը ընկած ժամանակահատվածում կտարածվի Վացլավսկայա, Ստառամեստսկայա, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակների եւ Ստառե Մեստո թաղամասի վրա: Իշխանություններն իրենց որոշումը բացատրում են հետիոտների անվտանգությունն ապահովելու ցանկությամբ:
Բացի այդ, քաղաքային իշխանությունները հայտարարել են էլեկտրական սկուտերներով տեղաշարժման հնարավոր սահմանափակումների մասին, որոնք վերջին շրջանում լայն տարածում են ստացել սիգվեյների արգելքից հետո: