Նախկին փրկարարը սեքսուալ մոլագար եւ մարդասպան է
Եկատերինբուրգում բռնաբարությունների եւ սպանությունների մեղադրանքով ձերբակալվել է ԱԻՆ-ի նախկին աշխատակիցը: Քննության վարկածով՝ 2004-ի հոկտեմբերից մինչեւ 2017-ի ապրիլ կասկածյալը Եկատերինբուրգի եւ Վերին Պիշմայի տարածքում 8 հանցագործություն է կատարել, հաղորդում է Kazanfirst-ը:
Ընդհանուր առմամբ նրա գործողությունների զոհ է դարձել 8 կին, որից 2-ը՝ անչափահաս: Իր զոհերից երեքին Ֆալկինը սպանել է:
Հատկանշական է, որ 2012-ին բռնաբարության համար նա արդեն դատապարտվել էր:
Հանցագործի վերջին զոհը 30-ամյա կին է եղել: Դրանից հետո նրան բռնել են:
Ֆալկինի հարձակումների սխեման մեկն է եղել: Երեկոյան մոլագարը փնտրում էր միայնակ անցնող կնոջ, հարձակվում նրա վրա եւ սպառնում սպանել: Հանցագործը միշտ իր հետ դանակ եւ պտուտահան էր վերցնում: