Գլենդելի ոստիկանությունը գողությունների կասկածանքով հայի է կալանավորել
Գլենդելի ոստիկանությունը ավտոմեքենաներից կրեդիտային քարտերի եւ այլ առարկաների գողությունների շարքի կասկածանքով կալանավորել է 32-ամյա հայի:
Զոհերը իրենց մեքենամերը թողնում էին փողոցում եւ հաջորդ օրը դրանք կոտրված հայտնաբերում: Դրսում տեղադրված տեսախցիկներից մեկը նկարահանել է կասկածյալին, որը մի քանի անգամ մտել է ավտոտնակ: 32-ամյա Խաչատուր Գալեմդարյանը բռնվել է, երբ օգտագործել է գողացված կրեդիտային քարտերը, հաղորդում է Գլենդելի ոստիկանությունը:
Նրա տանը խուզարկության ժամանակ ոստիկանները գտել են նրա զոհերին պատկանող մի քանի առարկաներ: Կալանավորման ժամանակ նրա կիսագուլպայում մեթամֆետամինի նման սպիտակ փոշի են գտել: Նա մեղադրվում է գույքի եւ անձնական տվյալների գողության 8 դեպքերի համար: