Իրանը վերսկսում է դեպի Իրաքի Քուրդիստան թռիչքները
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանը վերսկսում է դեպի Իրաքի Քուրդիստան իրականացվող թռիչքները: Rudaw-ն հաղորդում է, որ Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին Իրանի հետ հարաբերություններն ընդհանուր առմամբ լավ է որակել՝ հավելելով, որ Քուրդիստանը ուրախ է թռիչքների վերականգնմանը:
«Մենք ուրախ ենք Թեհրանի, Էրբիլի եւ Սուլեյմանիի միջեւ թռիչքների վերսկսմանը: Մենք գոհ ենք այս քայլից», - ասել է Բարզանին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին անկախության հանրաքվեից հետո Իրանը չեղարկեց դեպի Իրաքի Քուրդիստան ուղիղ թռիչքները:
Բարզանին նաեւ նշել է, որ հույս ունի, որ Թուրքիան, որն արդեն վերսկսել է դեպի Էրբիլ թռիչքները, նման որոշում կկայացնի Սուլեյմանիի հետ կապված: Նա ասել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում Անկարայի հետ եւ հույս հայտնել, որ հարցը կլուծվի: