Սերժ Թանկյան. «Քվեն է ճշմարտությունը, քվեն է ուժը» (Տեսանյութ)
Աշխարհահռչակ երաժիշտ և երգահան Սերժ Թանկայնը ֆեյսբուէքյան իր էջում հրապարակել է «Քվեն է ճշմարտությունը, քվեն է ուժը» («A Vote is the Truth, a Vote is Power») վերնագրով մի հոլովակ, որում նա ուղերձ է հղում Հայաստանում և Սփյուռքում բնակվող իր հայրենակիցներին, ինչպես նաև կոչ է անում ազատ և արդար ընտրություններ անցկացնել։
«Խնդրում եմ, միացե՛ք ինձ և Երևանում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված բոլոր հայ ակտիվիստներին և արտիստների համայնքին՝ ապրիլի սկզբին առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերահսկելու, ինչպես նաև թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու նպատակով»,–այսպես է մեկնաբանել հոլովակը Սերժ Թանկյանը։
7or.am