Արխանգելսկի առևտրի կենտրոնում այս առավոտ հրդեհ է բռնկվել
ՌԴ Արխանգելսկ քաղաքի «Ֆոկուս» առևտրի կենտրոնում, որտեղ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել, վերջին անգամ ստուգում է իրականացվել 2014 թվականին, այս կենտրոնը չի մտնում այն օբյեկտների թվում, որոնք ստուգումների են ենթարկվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ ԱԻՆ-ի մարզային գլխավոր վարչությանը հղումով։
Արխանգելսկի առևտրի կենտրոնում հրդեհի բռնկման մասին հաղորդագրությունը ստացվել է այսօր առավոտյան ռուսական ժամանակով ժամը 6.40-ին, երկու ժամ անց հրդեհը մարվել է։ Զոհեր ու տուժածներ չկան։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 800 քմ։ Նախնական պատճառն էլեկտրացանցի աշխատանքում վթարային ռեժիմն է։