Հայտնի են դարձել ամենամաքուր լողափերն ունեցող երկրները
Իսպանիան և Հունաստանը կրկին առաջին տեղերն են զբաղեցրել կապույտ դրոշներով առանձնացված մաքուր լողափերի համաշխարհային վարկանշային աղյուսակում:
Ինչպես հայտնում է Euromag-ը, Իսպանիայում 579 լողափ արժանացել է կապույտ դրոշի, իսկ Հունաստանում՝ 466: Առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան:
Ամենամաքուր լողափերի վարկանշային աղյուսակն ամեն տարի կազմվում է Էկոլոգիական կրթության հիմնադրամի կողմից: Փորձագետները գնահատում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ջրի որակը, լողափերի վիճակը, ինչպես նաև ենթակառուցվածքների հարմարավետությունն ու հասանելիությունը: Լողափերից բացի առանձին անվանակարգերում գնահատվում են նաև նավահանգիստները և կառամատույցները: