Իսրայելը չի ընդունի Սիրիայում իր գործողությունների սահմանափակումները Ռուսաստանի կողմից
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
- Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Իսրայելը չի ընդունի Սիրիայում իր գործողությունների սահմանափակումները Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի կողմից: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, փոխանցում է AFP–ն։
«Մենք կպահպանենք գործողությունների լիակատար ազատությունը»,–ասել է նա։
Նա նշել է, որ Իսրայելը չի ցանկանում «հրահրել ռուսներին». «Մենք բաց կապի գիծ ունենք ավագ սպաների մակարդակով: Ռուսները մեզ հասկանում են, եւ տարիներ շարունակ մենք կարողացել ենք խուսափել նրանց հետ բախումից»,–հավելել է նա։
Լիբերմանը նաև հերթական անգամ մեղադրել է Իրանին Սիրիայում ամրանալու ձգտման և Իսրայելի հասցեին հնչող սպառնալիքների մեջ։