ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որպես վարչապետի թեկնածու պաշտոնապես առաջադրեցին Սերժ Սարգսյանին
Միաձայն քվերակությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որպես վարչապետի թեկնածու պաշտոնապես առաջադրեցին Սերժ Սարգսյանին: Կարճ ժամանակով համատեղ նիստ անցկացնելուց հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` քվեարկությունից մի քանի րոպե հետո արդեն փաստաթղթերը կներկայացվեն: Շարմազանովը նշեց, որ նիստը կարճ տևեց, որովհետև ընդամենն արձանագրեցին:
«Ընթացակարգով ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրում են, վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կառաջադրի, և մենք օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք»,-ասաց նա: