Mercedes-Maybach-ը ոսկե մասերով շքեղ կոնցեպտուալ մեքենա կստեղծի
Mercedes-Maybach ընկերությունը հրապարակել է շքեղ կոնցեպտուալ մեքենայի հոլովակը, որի հանրային շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի վերջին` Պեկինի ավտոսրահում: Արտադրողը որեւէ լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել, ուստի դեռ պարզ չէ, թե որ սեգմենտին կպատկանի մեքենան, հաղորդում է Motor-ը:
Հոլովակում երեւում է, որ սրահում 4 առանձին նստատեղ կլինի: Նորույթի համար սպիտակ կաշի, ալյումին, փայտ, ինչպես նաեւ ոսկի կօգտագործվի՝ դրանից կստեղծվի ընկերության ապրանքանշանը: