Թրամփը Մեյի եւ Մակրոնի հետ քննարկել է Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը
Այս թեմայով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը, հաղորդում է Սպիտակ տունը:
Նախագահները համաձայնել են, որ Սիրիայում օդային հարվածները «հաջող էին եւ անհրաժեշտ քիմիական զենքի հետագա օգտագործումը կանխելու համար»: