Ֆրանսիան ուզում է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ Սիրիայի հարցով. Մակրոն
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են դեռահասի հուղարկավորությունից հետո
Ֆրանսիան ուզում է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ Սիրիայի համար համապարփակ քաղաքական լուծում գտնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
Մակրոնը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից հրթիռային հարվածների վերաբերյալ նրա մեկնաբանության համար։ Նշենք, որ Էրդողանը Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածները «արդարացված» էր համարել։