Սիրիայում հարվածները ահաբեկիչներին կարող են հնարավորություն տալ ընդլայնել իրենց գործունեությունը տարածաշրջանում․ Իրաք
Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածները ահաբեկիչներին կարող են հնարավորություն տալ ընդլայնել իրենց գործունեությունը տարածաշրջանում։ Այս մասին նշված է Իրաքի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Բաղդադում նշել են, որ հրթիռային հարվածները «շատ վտանգավոր զարգացում են»: «Նման գործողությունները կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ` տարածաշրջանում սպառնալիքի տակ դնելով անվտանգությունն եւ կայունությունը, եւ ահաբեկիչներին եւս մեկ հնարավորություն տալով ընդլայնել իրենց գործունեությունն այն բանից հետո, երբ նրանց արտաքսեցին Իրաքից եւ ստիպեցին զգալիորեն զիջել Սիրիայում»,-նշված է հայտարարության մեջ:
Իրաքի ԱԳՆ-ն կոչ է արել արաբական երկրներին իրավիճակը քննարկել Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովի ժամանակ, որը պետք է կայանա ապրիլի 15-ին Սաուդյան Արաբիայում։