Չինաստանը Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածը միջազգային իրավունքի խախտում է համարում
Պեկինը քաղաքական կարգավորումը սիրիական հարցի լուծման միակ միջոցն է համարում եւ կոչ է անում Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման լիակատար, արդարացի եւ օբյեկտիվ քննություն անցկացնել: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուա Չունինգը՝ մեկնաբանելով Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածը, փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ Չինաստանը հետեւողականորեն հանդես է գալիս միջազգային հարաբերություններում ուժի կիրառման դեմ եւ գտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ ցանկացած ռազմական գործողություն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու հիմնական նորմերը: