Սիրիական ՀՕՊ համակարգերը 71 թեւավոր հրթիռ են խոցել
Հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը Հմեյմիմ ու Տարտուս բազաներում ժամանակին հայտնաբերել եւ վերահսկել են հրթիռների արձակումներն ինչպես ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի ծովային, այնպես էլ օդային կրիչներից։ Հայտարարված ֆրանսիական մասնակցություն չի նկատվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին, փոխանցում է «Վեստի»-ն։
Հակաօդային պաշտպանության ռուսական ուժերը բերվել են մարտական պատրաստության, կործանիչ ավիացիան հերթապահություն է իրականացնում օդում։ Թեւավոր հրթիռներից ոչ մեկը հակաօդային պաշտպանության ռուսական գոտի չի մտել, ռուսական ՀՕՊ համալիրներ չեն կիրառվել։
Ռուսական զինվորականների տվյալներով՝ Սիրիայի դեմ կիրառվել են 103 թեւավոր հրթիռներ, այդ թվում՝ ծովային տեղակայման «Տոմահավք» հրթիռներ, ինչպես նաեւ В-1В ինքնաթիռներից բաց են թողնվել կառավարվող GBU-38 ավիառումբեր։ F-15 եւ F-16 ինքնաթիռներից արձակվել են «օդ-երկիր» հրթիռներ։ «Տորնադո» հակաօդային պաշտպանության սիրիական միջացները խոցել են 71 թեւավոր հրթիռ։ Հարվածին արձագանքելու համար գործի են դրվել սիրիական հակաօդային պաշտպանության միջոցներ՝ Ս-125, Ս-200, «Բուկ», «Խորանարդ» եւ «Օսա» համակարգերը, որոնք ավելի քան 30 տարի առաջ արտադրվել էին Խորհրդային Միությունում։
Ռուդսկիի խոսքով՝ Ռուսաստանն ամբողջությամբ վերականգնել է Սիրիայի ՀՕՊ համակարգը եւ կշարունակի այն կատարելագործել։ Այս հարվածներից հետո, նրա հավաստմամբ, Մոսկվային կարող է վերադառնալ Ս-300 զենիթահթիռային համակարգեր Սիրիային մատակարարելու հարցի դիտարկմանը։