Եգիպտական իշխանությունները երկարաձգել են արտակարգ դրությունը
գիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին երեք ամիս ժամկետով երկարաձգել է արտակարգ դրությունը, հայտնում է Reuters-ը։
Եգիպտական իշխանությունները արտակարգ դրությունը երկարաձգում են արդեն չորրորդ անգամ։ Այն մտցվել էր անցյալ տարվա ապրիլին՝ երկու քրիստոնեական եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, որի հետեւանքով զոհվել էին 45 մարդ:
Արտակարգ դրության մասին օրենքը ընդլայնում է ոստիկանության լիազորությունները՝ ձերբակալելու, հետապնդելու եւ շարժման ազատությունը սահմանափակելու առումով:
Հյուսիսային Սինայի շրջաններում նույնպես երկարաձգվել է պարետային ժամը։