Քուրդիստանում մահափորձի է ենթարկվել Ստալինի հայտնի նմանակը
Իրաքի Քուրդիստանի Էրբիլ քաղաքում մահափորձի է ենթարկվել «Քուրդիստանի ազատությա կուսակցության» (PAK) նախագահ Հուսեյն Յեզդանփենան։
Թուրքական Artigercek կայքի փոխանցմամբ՝ PAK–ի նախագահ, Ստալինի նմանության պատճառով «քրդերի Ստալին» մականունը ստացած գործիչը Էրբիլում մեքենայով ընթացքի ժամանակ զինված հարձակման է ենթարկվել։
Մեքենայի ընթացքի ժամանակ մի մոտոցիկլետ է մոտեցել եւ կրակ բացել։ Մեքենայում գտնվող Հուսեյն Հեզդանփենան անվնաս դուրս է եկել մեքենայից։
Մոտոցիկլետն արագ հեռացել է դեպքի վայրից։