Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի Սիրիայում քիմիական զենքի կիրառման ալգելքի խախտումներին. Ֆրանսուա Դելատր
Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւի լիարժեք իրականացում եւ Սիրիայի ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնության տրամադրում: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետի խոսքով՝ Սիրիայում քիմիական զենք օգտագործելուց բացի մարդասիրական իրավունքի մշտական խախտումներ են կատարվում: «Դա պետք է անմիջապես դադարեցվի», - ասել է Դելատրը: «Մենք դա պահանջում էինք միաձայն ընդունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւը», - հիշեցրել է ֆրանսիացի դիվանագետը: «Այն մինչ օրս արդիական է»:
Միեւնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել առանց քաղաքական ընդգրկուն շրջանակների: «Այս պայմաններում մենք կարող ենք վերջ դնել Սիրիայի ժողովրդի տառապանքներին եւ վերացնել ահաբեկչությունը», - ասել է նա:
Դելատրը նաեւ հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է դադարեցնի Սիրիայում քիմիական էսկալացիան եւ արձագանքվի քիմիական զենքի օգտագործման արգելքի խախտումներին:
Ըստ նրա՝ քիմիական հարձակումների համար պատասխանատու է Դամասկոսը: «Սեփական գործողությունների արդյունքում սիրիական վարչակարգը հայտնվել է անդառնալի կետում», - ասել է Դելատրը: