Սիրիայում զինյալներին հրաման է տրվել սկսել հարձակումն ԱՄՆ-ի հնարավոր հարվածից հետո. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սիրիայում զինյալների առաջնորդներին հրաման է տրվել սկսել հարձակումը Միացյալ Նահանգների հնարավոր հարվածից հետո: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ հստակ հայտնի է, որ Սիրիայի զինված խմբավորումների առաջնորդներին հրաման է տրվել սկսել հարձակումը ԱՄՆ հնարավոր ուժային ակցիայից հետո: Մի՞թե քաոսի հերթական փուլը սկսվում է դրա համար: Առիթն ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում թունավոր նյութի ենթադրյալ կիրառումն է», - հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Ինչպես հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, ԱՄՆ-ն Սիրիային հարվածելու մասին որոշում դեռ չի կայացրել: