Ռուսաստանում ամրաններով ծեծել են թերթի գլխավոր խմբագրի
Ապրիլի 12-ի երեկոյան ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում հարձակում են գործել «Օբլաստնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Պոլյանինի վրա: Այդ մասին հայտնում է թերթը:
«Հարձակումը տեղի է ունեցել հենց մուտքի մոտ: Ամրաններով հարվածներ են հասցրել թիկունքից։ Արդյունքում՝ վնասվածքներ և գլխուղեղի ցնցում, կոտրվել է կողոսկրը»,-թերթը մեջբերել է Պոլյանինի խոսքերը:
Տուժածը տեղի ունեցածը կապել է հունվարին թերթում հրապարակված «կոմունալ պատերազմների» մասին նյութի հետ:
Ոստիկանությունը դիտարկում է տարբեր վարկածներ, այդ թվում՝ կենցաղային և կապված տղամարդու մասնագիտության հետ:
Հարուցվել է քրեական գործ, քննություն է ընթանում: