Սեւ խոռոչները չեն դադարում զարմացնել
Կառլ Ռոդրիգեսի գլխավորած հետազոտողների խումբը այսօր այն համոզմանն է, որ սեւ խոռոչները կարող են բազմաթիվ անգամ միաձուլվել միմյանց հետ եւ ահռելի չափսերի հասնել:
Նման միաձուլումներ տեղի են ունենում աստղերի գնդաձեւ կուտակումներում, որոնք, որպես կանոն, լինում են կալակտիկաների ծայրադիր հատվածներում: Այնտեղ կուտակված են հարյուր հազարավոր, հնարավոր է նաեւ միլիոնավոր աստղեր:
Գիտնականներն իրենց հետազոտությունը հրապարակել են Physical Review Letters ամսագրում:
Top-News.am