1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 մայիսի 2018թ., 00:00
ՀՀ Պն-ն զգուշացնում է Ադրբեջանին Բոբ Դիլանի կիթառը վաճառվել է $490,000 դոլարով Եմենում ձերբակալվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը Սալոնիկի քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկվել Մեկնարկել են նախագահական ընտրությունները Շնորհավորանքներ Հնդկաստանից Չեչնիայում զինյալների գրոհի հետևանքով երեք զոհ կա, ոստիկանները սպանել են հարձակվողներին Սկոպյեն և Աթենքը կարող են համաձայնության գալ Մակեդոնիայի անվան շուրջ Էլ. Վարդանյան. Նիկոլ Փաշինյանի շեշտադրումները դատական համակարգի վերաբերյալ ճիշտ էին ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը արցախցի դիվանագետների հետ հանդիպման առնչությամբ ԵՄ հանձնակատարը Թեհրանում հաստատել է Եվրամիության հավատարմությունը իրանական միջուկային ծրագրին 1 մլն դոլար հաշվեհամարին, հազարավոր դոլարներ՝ պայուսակում. Հաշմանդամ մուրացկանը պարզվել է՝ միլիոնատեր էր (լուսանկարներ) Ի՞նչ չի կարող անել կինը Սաուդյան Արաբիայում․ արգելքներ,որոնց գոյությանը երբեմն դժվար է հավատալ (լուսանկարներ) Հենրիխ Մխիթարյանը արդեն Երեւանում է Շիրակը հրաժարվում է մասնակցել խաղին. պահանջում են Հայրապետյանի հրաժարականը Սաուդյան Արաբիան 1000 եթովպիացի բանտարկյալի է ազատ արձակելու Օրվա խաղերի անոնս Նավալնու համախոհները «Ապագայի Ռուսաստան» կուսակցություն կստեղծեն Միհրան Հարությունյան. Այս հաղթանակը Հայաստանինն է Էրդողանը պետք է արդար ձեւով դատվի․ Կարո Փայլան MMA. Միհրան Հարությունյանի նորամուտը հաղթական էր Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը Բուֆոնը հեռացավ արցունքն աչքերին, արտասվում էր նաեւ ամբողջ մարզադաշտը Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ ԱԱԾ տնօրեն․ Այս ամիս արդեն կլինեն կոռուպցիոն բացահայտումներ, կհրապարակվեն անուններ Ոստիկանության բաժիններ են բերվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» և «օրենքով գողեր» Սերգեյ Լավրովը չեղարկել է այցելությունները Արգենտինա ու Կուբա Ոստիկանություն․ Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել Ռունին կարող է սկսել մարզչական կարիերա Էրդողանը ԱՄՆ-ին է պատասխանատու համարում Երուսաղեմում տեղի ունեցած բախումների համար Բաքուն քննադատում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ Ադրբեջանը մտադիր է դիվանագիտական բողոք հայտնել Ռուսաստանին Լևոն Երանոսյանը հրաժեշտ տվեց Ծեծկռտուք և դանակահարություններ Նոր Նորքում Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցության հարցերը Ովքեր են քաղբանտարկյալ՝ ըստ ԵՄ-ի. Ներկայացվել է այդ անձանց ցանկը Թուրքիայում քրդամետ կուսակցության գործիչներն այցելել են հայկական գյուղ Օդի ջերմաստիճանը 20-21-ը կնվազի. եղանակի տեսություն Ոստիկանությունը երկու նոր փոխոստիկանապետ ունի ՀՀ նախագահն այցելել է Գարեգին Չուգասզյանին (Տեսանյութ) Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մերկելն ու Պուտինը քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը Բաքուն քննադատել է Թրամփին Ավելացել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը ՊԵԿ-ում իշխանափոխություն է «Սասնա ծռերին» կեսգիշերին դուրս են բերել դատարանի շենքից (Տեսանյութ) Ինձ դատելը չի ստիպի, որ հրաժարվեմ Ցեղասպանության համար արդարության պայքարից․ Կարո Փայլան Արման Մկրտումյանը 85 հազար դոլար է հանձնել որպես փոխառություն Դարձ՝ համակարգ. Պարգեւ Օհանյանը նորից ուզում է դատավոր դառնալ Օրվա խաղերի անոնս Պետական համակարգում հազարից ավելի ծառայողական մեքենա կա. ռեկորդակիրը դատախազությունն է Գագիկ Հարությունյանը մտադիր է անձամբ կազմել դատավորների ցուցակը Ապադաշնակցականացնել Կրակոցներ Առինջ գյուղի զորամասի մոտ Միհրան Հարությունյան. MMA եմ մտնում ընտանիքիս բարեկեցության համար, քանի որ Ռիոյից հետո ինձ ոչնչով չօգնեցին (Տեսանյութ) Քալիֆորնիայում հայ տղամարդու են գնդակահարել թանկարժեք մեքենայի մեջ Քաջարի նախարար Արայիկ Հարությունյանի արկածները թիվ 189 դպրոցում Սերգո Երիցյանը տարեկան ավելի քան 138 հազար դոլար է քամուն տվել ԱԺ ընտրություններից հետո ուղղակի գոյություն չուներ քաղաքական դաշտ. Էլինար Վարդանյան Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» նոր մարզաշապիկով (լուսանկարներ) Անթալիայում ռուսները փորձել են դուրս հանել հյուրանոցի իրերը Նախագահականի շենքը պետք է բաց լինի հանրության համար. Արմեն Սարգսյան Աշխատանքից ազատվել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը Մոսկվայի «Արարատը» հանդես կգա Հայաստանում ՊՆ-ում քննարկել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցերը Պուտինը Մերկելին սպիտակ վարդերով ծաղկեփունջ է նվիրել (ֆոտո) Երեխաները պաղպաղակ են ուտում ՀՀ նախագահի հետ (Տեսանյութ) ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների անփութության հետևանքով` ավելի քան 60 մլն ՀՀ դրամի վնաս Սանկտ Պետերբուրգում անհայտ անձն «ականապատել» է 112 ծառայությունը. կասկածվում է ՀՀ քաղաքացի Հայ-թուրքական սահմանի երկայնքով թաքնված պատմությունները․ The New York Times-ը` Թուրքիայի իսլամացված հայերի մասին (լուսանկարներ) Գրիգորի Լեպսը հոսպիտալացվել է. լրատվամիջոցներ Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր Դոլարի ու եվրոյի անկումը շարունակվում է ՀՀ պաշտպանության ու ԱԳ նախարարները եղել են առաջնագծում ԱՄՆ-ը կոալիցիա է ձեւավորելու Իրանի կառավարությանը դիմակայելու համար Գյումրիում հորեղբոր որդիների սպանության շարժառիթը հայտնի է Դեմքի ծերացման պատճառը Ահազանգ. հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում Պատրաստ ենք աջակցել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզայի ազատականացման բանակցությունների մեկնարկին. Վիլյամ Լեյսի Սվինգ
Հարցում

ԵԱՀԿ. Ադրբեջանում ընտրություններն անցկացվել են հիմնարար իրավունքների եւ ազատությունների սահմանափակման մթնոլորտում

Միջազգային դիտորդները քննադատել են նախօրեին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, ԵԱՀԿ դիտորդների, ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդների ասուլիսում նշվել է, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել իրական ժողովրդավարական նախընտրական քարոզչության համար անհրաժեշտ հիմնարար իրավունքների եւ ազատությունների սահմանափակման մթնոլորտում:

Իրավունքների սահմանափակման ֆոնին եւ բազմակարծության բացակայության պայմաններում, ներառյալ լրատվամիջոցները, ընտրություններում իրական մրցակցություն չկար: Թեկնածուները ձեռնպահ են մնացել գործող նախագահի անմիջական վիճարկումից կամ քննադատությունից: Միջազգային դիտորդների հայտարարության համաձայն՝ միեւնույն ժամանակ, քարոզարշավի եւ նախագահի գործունեության միջեւ տարբերություն չի եղել:

Ընտրությունների օրը դիտորդները պարտադիր ընթացակարգերի անտեսում, թափանցիկության բացակայություն եւ բազմաթիվ լուրջ խախտումներ են նկատել, այդ թվում, քվեատուփերի մեջ քվեաթերթիկների զանգվածային լցոնում:

Դիտորդների կողմից քվեների կեսից ավելիի հաշվարկը գնահատվել է «բացասական, կանխամտածված կեղծիքների եւ ընթացակարգերի ակնհայտ անտեսման պատճառով»:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Նիլզ դե Սենան հայտարարության տեքստը ընթերցելով՝ կոչ է արել իշխանություններին «ուշադիր դիտարկել այն առաջարկությունները, որոնք ԺՀՄԻԳ-ը կներկայացնի իր վերջնական զեկույցում»: Ընտրությունները տեղի են ունեցել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գերիշխողությամբ: Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները ոչ մրցակցային միջավայրի եւ ժամանակի պակասի պատճառով:

Իշխող կուսակցության քարոզարշավը ապահովվել է ռեսուրսներով, իսկ թեկնածուն ամբողջ երկրով այցելություններ է կատարել եւ բարձրաստիճան հյուրերի ընդունել:

Բայց մյուս յոթ թեկնածուների քարոզարշավը սահմանափակվել է, եւ նրանք չեն ունեցել տարածաշրջանային կառույցներ ու ռեսուրսներ, նշել է նա:

Սահմանափակող օրենքները սահմանափակում են խոսքի ազատությունը եւ մամուլը, ներառյալ կայքերը եւ սոցիալական ցանցերը: Զրպարտությունը քրեական հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ եւ նախագահին վիրավորելու համար լրացուցիչ պատժամիջոցներով:

«Մի քանի շաբաթ տեւած քարոզարշավը, որի ընթացքում թեկնածուները կարող էին ներկայացնել իրենց տեսակետները հեռուստատեսությամբ, չեն կարող փոխհատուցել այն տարիները, որոնց ընթացքում խոսքի ազատության սահմանափակումները լռեցվել են քաղաքական բանավեճերում», - ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Մարգարետա Կիեն Նելենը:.

Սրանք առաջին նախագահական ընտրությունն էին 2016-ին սահմանադրական փոփոխություններից հետո, երբ նախագահի լիազորություններն ընդլայնվեցին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

website by Sargssyan