Ալիեւի օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 86 տոկոսը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը այսօր կրկին նախագահ ընտրեց ընտրողների ձայների մոտ 86 տոկոսով, դիմել է ժողովրդին եւ շնորհակալություն հայտնել իրեն ցուցաբերած վստահության համար:
«Շնորհակալ եմ ինձ ցուցաբերած աջակցության եւ վստահության համար»,- ասել է Իլհամ Ալիեւը:
Նա այնքան է անկեղծացել, որ ասել է, թե միշտ զգացել է ժողովրդի աջակցությունը: «Այդ աջակցությունը կարեւոր պայման է մեր զարգացման համար»,- ավելի է անկեղծացել նա:
Իլհամ Ալիեւն ասել է, թե Ադրբեջանի ժողովուրդն ընտրել է անվտանգությունը, առաջընթացը եւ զարգացումը:
Իսկ խեղճ ադրբեջանցիները կարծել են, թե քվեարկում են Իլհամ Ալիեւի օգտին: Պարզվեց, որ նրանք քվեարկել են բոլորովին այլ թեկնածուների օգտին, որոնց հետ Ալիեւը որեւէ կապ չունի:
Ալիեւը գլուխ է գովել եւ ասել, թե 15 տարում երկրի արդյունաբերությունն աճել է 3.2 անգամ: «Առաջ դեպի նոր հաղթանակներ»,- ասել է նա:
Top-News.am