Կառավարությունը 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Այս տարի Հայաստանի Հանրապետության կառավարությունը 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին ապրիլի 11-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:
Սակայն, ըստ Կարապետյանի, եթե ֆորսմաժորային հանգամանքներ չլինեն, ապա նրանք տնտեսական աճի ավելի արագ տեմպեր են ակնկալում: «2017 թվականին մենք 7.5 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, եւ շուտով կհրապարակվեն վերջին երեք ամիսների տվյալները», - բացատրեց նա:
Ըստ Կարեն Կարապետյանի՝ 2018 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճ է գրանցվել: Միեւնույն ժամանակ, Կարապետյանը շեշտեց, որ 2017 թվականին գրանցված 7.5 տոկոս աճը տարածաշրջանի բոլոր երկրների համար ամենաբարձրն էր, եւ նույնիսկ՝ Եվրամիության շատ երկրների եւ Եվրասիական տնտեսական տարածքի համեմատ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am